TOP նոր
» » » Հայկ Չոբանյանը և դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը քննարկել են ՏՏ ոլորտի համագործակցության հնարավորությունները

Հայկ Չոբանյանը և դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը քննարկել են ՏՏ ոլորտի համագործակցության հնարավորությունները

5-06-2021, 08:56 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
5 Հունիս 2021, 08:56 - NovostiNK
Հայկ Չոբանյանը և դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը քննարկել են ՏՏ ոլորտի համագործակցության հնարավորությունները


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։

Ողջունելով դեսպանին՝ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է երեք հիմնական ուղղությունների՝ կրթություն ինժեներիայի ոլորտում, ագրոտեխնոլոգիա և կլիմայական տեխնոլոգիաներ, որոնց ուղղությամբ ակնկալում է ընդլայնել երկրների միջև հետագա համագործակցությունը:

Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ, ըստ առաջնահերթության, ՏՏ ոլորտը Նիդերլանդներում 2-րդ տեղն է զբաղեցնում: Դեսպանն առաջարկել է ծանոթանալ հայկական կողմի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի առաջնահերթություններին՝ հնարավոր փոխգործակցությունը նախանշելու համար։

Հանդիպման ավարտին երկկողմ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ ջանքերը շարունակելու համար՝ կողմերն առաջարկեցին գործողությունների ծրագիր մշակել և փորձագիտական հետազոտություն իրականացնել:


Աղբյուրը՝ Armradio

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS