TOP նոր
» » » Շիրակի մարզում ուժեղ կարկուտը վնասել է ցանքատարածքների 80 տոկոսը. գյուղացիները փոխհատուցման հույս չունեն

Շիրակի մարզում ուժեղ կարկուտը վնասել է ցանքատարածքների 80 տոկոսը. գյուղացիները փոխհատուցման հույս չունեն

4-07-2021, 13:53 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
4 Հուլիս 2021, 13:53 - NovostiNK
Շիրակի մարզում ուժեղ կարկուտը վնասել է ցանքատարածքների 80 տոկոսը. գյուղացիները փոխհատուցման հույս չունեն


Երեկ Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել մարզի 4 համայնքների ցանքատարածություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը` հավելելով, որ կարկուտը վնասել է Ջաջուռ, Մեծ Սարիար, Լեռնու եւ Շիրակ գյուղերի ցանքատարածքների եւ մշակաբույսերի դաշտերին:

Համայնքապետը նշեց, որ չնայած հակակարկտային կայանները կրակել են, սակայն չի հաջողվել ցրել կարկտաբեր ամպը:

«Կարկուտը 80 տոկոսով վնասել է հացահայտիկը, ու մնացած մշակաբույսերը, նույնիսկ էլ քաղելու չի: Մենք հանձնաժողով ենք կազմել, որ գնահատենք վնասների չափերը եւ ներկայացնենք: Գիտե՞ք հետաքրքիրը որն է, որ մենք կգնահատենք, օերերով կաշխատենք այդ ամեն ինչի վրա, կներկայացնենք վնասների չափերը ու ընդհանրապես ոչ մի պատասխան: Էլ ինչի՞ համար կաշխատենք, այդ աշխատանքը շաբաթներ կտեւի, ու վերջում կստանանք պատասխան, որ հատուցում չկա»,- ասաց նա:

Մեր հարցին, թե մարզպետարանն է նման հարցերով զբաղվում եւ վնասների չափերը ներկայացնում Կառավարություն, համայնքապետն ասաց, որ ինքը վերջին անգամ մարզպետին տեսել է իր ներկայացման օրը:

«Համայնքի ինքնակառավարման մարմինները եւ գյուղացիները միայնակ են մնացել իրենց պրոբլեմների հետ»,- ասաց նա` նշելով, որ հույս էլ չունեն օգնության կամ փոխհատուցման:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS