TOP նոր
» » » Նախարար․ Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել

Նախարար․ Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել

12-09-2021, 18:25 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
12 Սեպտեմբեր 2021, 18:25 - NovostiNK
Նախարար․ Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին, նշել է, որ որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել։

«Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել պահպանելով օրենքով սահմանված պայմանները։

Մենք ստեղծում ենք տարբեր ֆիլտրեր, որ զսպենք վարակի տարածումը և կանխենք հիվանդանալու պարագայում ծանր ընթացքը, մահը։ Դիմակները, ձեռքերի ախտահանումը, թեստավորումները, պատվաստումները, սոցիալական հեռավորության պահպանումը ուղղված են դրան։ Մենք ուզում ենք հավաստվել, որ անձը չի վարակի իր աշխատակիցներին կամ քաղաքացիներին»,-նշել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նոր կանոնը տարածվում է բոլորի վրա հավասար՝ այդ թվում պաշտոնյաների, նշել է, որ կանոնը հավասար կերպով վերաբերում է բոլորին։

«Բոլորը այդ թվում պետական պաշտոնյաները պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստավորման արդյունքը, եթե պատվաստված չեն, չունեն բժշկական տեղեկանք հակացուցումների մասին կամ հղի չեն։ Պետական պաշտոնյաները, եթե չպահպանեն այս կանոնը ևս չեն կարող մուտք գործել իրենց աշխատանքի վայր և կկրեն անհարգելի բացականեր ունենալու իրավական հետևանքները»,-ասվում է գրառման մեջ։

Պատասխանելով այն հարցին, որ եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում վարակից, ինչու է պետք է պատվաստվել՝ Ավանեսյանը նշել է, որ որևէ պատվաստանյութ, դեղամիջոց, բժշկական միջամտություն չի կարող 100% արդյունք երաշխավորել, այնուամենայնիվ դիմում ենք բժիշկների, բուժվում ենք, հետազոտվում ենք, դեղեր ենք խմում, որոնք ևս ունեն կողմնակի ազդեցություններ, որովհետև այդ ամենը չանելու ռիսկը անգամներ մեծացնում է վատ ելքի հավանականությունը։

«Պատվաստանյութերը վերը թվարկված միջամտություններից նվազ վտանգավորն են և բավական արդյունավետ պաշտպանում են մեզ վարակվելուց, իսկ վարակման դեպքում հիվանդությունը ծայրահեղ ծանր տանելուց և մահանալուց»,-ասվում է գրառման մեջ։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատվաստանյութերը բավարար հետազոտված են և համապատասխանում են բոլոր դեղամիջոցներին ներկայացվող որակի պահանջներին՝ նախարարը նշել է, որ պատվաստանյութերը մոտ երկու դար օգտագործվում են մարդկության կողմից և օգնել են հաղթահարել տասնյակ հիվանդություններ։

«Քովիդի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել, անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը և դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։ Ուստի եթե դուք, որևէ դեղ եք ընդունում այն որակի ստուգման նույն փուլերն է անցել ինչ պատվաստանյութը և եթե չեք վստահում մեկին պետք է հրաժարվեք ընդհանրապես բոլոր դեղերից»,-շեշտել է Ավանեսյանը։

Covid-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 397 դեպք, որոնցից 232 041-ն` առողջացած, 4995-ը` մահվան ելքով:


Աղբյուրը՝ panarmenia

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS