TOP նոր
» » » Պատգամավորը մեկնաբանեց սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի կրթական մասը

Պատգամավորը մեկնաբանեց սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի կրթական մասը

13-05-2020, 12:08 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
13 Մայիս 2020, 12:08 - NovostiNK
Պատգամավորը մեկնաբանեց սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի կրթական մասը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը պարզաբանեց, թե կրթական համակարգում ինչ է ներմուծելու խորհրդարանի կողմից վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Այս հարցին Կարապետյանն անդրադարձավ մայիսի 13-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Կոնվենցիայի դրույթներից մեկը վերաբերում է կրթությանը: Այն խրախուսում է երկրներին՝ իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ՝ երեխաներին իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգների և ռիսկերի առաջին ազդանշանները ճանաչելու ունակություններ տալու և ինքնապաշտպանվելու: Սա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաները պետք է սովորեն, թե ինչ է սեռական անձեռնմխելիությունը: Այստեղ խնդիրը երեխայի տարիքին, կարիքներին հարմարեցված ունակությունների տրամադրումն է, թե ինչպես ճանաչել չափահաս անձանց վարքի մեջ հնարավոր ազդանշանները, որ իրենց վտանգ է սպառնում այդ չափահաս անձից և ինչես անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասակներից առանց ամաչելու»,- ասաց պատգամավորը:

Ազգային ժողովի մայիսի 11-ի նիստում «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացվեց 79 «կողմ» և 12 «դեմ» ձայներով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS