TOP նոր
» » » ՀՖՀՀ-ն քաղաքացիական կյանք զինվոր-ուսանողների վերադարձի ծրագիր է մշակել

ՀՖՀՀ-ն քաղաքացիական կյանք զինվոր-ուսանողների վերադարձի ծրագիր է մշակել

15-01-2021, 11:07 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
15 Հունվար 2021, 11:07 - NovostiNK
ՀՖՀՀ-ն քաղաքացիական կյանք զինվոր-ուսանողների վերադարձի ծրագիր է մշակել


Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է քաղաքացիական կյանք և ուսումնական գործընթաց իր զինվոր-ուսանողների վերադարձի ծրագիր, բացի այդ՝ ՀՖՀՀ-ն աջակցում է նաև իր զոհված ուսանողների ընտանիքներին։

«ՀՖՀՀ բարերար և մեծ բարեկամ Ռայմոնդ Եզեգելյանի աջակցությամբ 10 ուսանողի, անձնակազմի 1 անդամի և զոհված ուսանողների ընտանիքներին կտրամադրվի դրամական աջակցություն, իսկ ՀՖՀՀ բարեկամ ԱԿԲԱ բանկը կհովանավորի 2 ուսանողի տարեկան ուսման վարձը»,- հայտնել են համալսարանից։

Հունվարի 13-ին համալսարանում ծրագրի շահառուներին հավաստագրեր են հանձնել, արարողությանը ներկա էին Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ԱԿԲԱ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, Ռայմոնդ Եզեգելյանի ներկայացուցիչները, Ամունդի ԱԿԲԱ-ի գլխավոր տնօրեն Ժան Մազեջյանը, ով ֆինանսավորում է զորացրված ուսանողների վերականգնման ծրագիրը։

Ուսումնական գործընթացում հաջողելու համար զինվոր-ուսանողների նկատմամբ կցուցաբերվի անհատական մոտեցում, կկազմակերպվեն կանոնավոր հանդիպումներ և անհատական դասընթացներ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS