TOP նոր
» » » Փառաբանե՛ք և մեծարե՛ք մեր լեզուն․ այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Փառաբանե՛ք և մեծարե՛ք մեր լեզուն․ այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

21-02-2021, 09:24 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
Փառաբանե՛ք և մեծարե՛ք մեր լեզուն․ այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է


21 Փետրվար 2021, 09:24 - NovostiNK
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ։

«Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և կարևոր տոնի՝ Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է 2005 թ.-ից ի վեր:

Այս տոնը մեզ համար հայապահպանության, ազգային ինքնության խորհուրդ ունի, և սա լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու և վերարժևորելու մեր լեզվի գանձերը, մեր ոսկեղենիկ մայրենին՝ այն անաղարտ պահելու, կատարելագործելու, արժանի կրող լինելու անխախտ հաստատակամությամբ:

Մայրենի լեզուն լույս է, որը վառ է պահում սերունդների ճանապարհը:

Չմոռանանք, որ տասնամյակներ շարունակ պետություն չունենալով, աշխարհի տարբեր անկյուններում մեր գոյության պայքարը մղելով՝ լեզուն եղել է մեր ազգային միասնականության հիմնասյունը, համախմբվածության օջախը:

Այսօր էլ կրկնակի ջանք ու եռանդով պետք է աշխատենք՝ պահպանելու, տարածելու մեր հարստությունը՝ մեր մայրենին, մեր հայրենասիրությունն ամրապնդենք մայրենի լեզվի նկատմամբ սիրով ու հոգատարությամբ, պատասխանատվության զգացումով ու հայերենին լիարժեք տիրապետելու բարձր գիտակցությամբ:

Կրթության, արվեստի, մշակույթի և մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, եղե՛ք մայրենիի լույսը կրող ջահակիրներ՝ լուսավորելով ձեր միջավայրը, փառաբանե՛ք և մեծարե՛ք մեր լեզուն, սիրե՛ք և փայփայե՛ք այն»,- ասված է նախարարի ուղերձում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS