TOP նոր
» » » Կանցկացվի ուսուցիչների պարտադիր ատեստավորում. Այս դեպքում աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում

Կանցկացվի ուսուցիչների պարտադիր ատեստավորում. Այս դեպքում աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում

17-06-2021, 11:42 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
17 Հունիս 2021, 11:42 - NovostiNK
Կանցկացվի ուսուցիչների պարտադիր ատեստավորում. Այս դեպքում աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում


Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով նախատեսվում է 182 մլն դրամ ուղղել հանրակրթական հիմնական ուսումնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստմանը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման հետևանքով, նախորդ երկու տարիներին հանրակրթական ուսումնական հաստատություններում չի իրականցկացվել ուսուցիչների ատեստավորում. «Արդյունքում ուսուցիչները հնարավորություն չեն ունեցել տարակարգ ստանալու, իսկ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝յուրաքանչյուր տարի ոսուցիչների առնվազն մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման:

Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարիներին՝ կատեստավորվեն ոչ միայն այդ տարեթվերին ատեստավորման ենթակա ուսուցիչները՝ թվով շուրջ 7400 ուսուցիչ, այլև նախընթաց երկու տարիներին գործընթացին չմասնակցած ուսուցիչները, ինչը զգալի մեծացնում է ատեստավորվողների թիվը՝ յուրաքանչյուր տարի կրկնապատկելով»,-ասաց նա՝ հավելելով, որ այս դեպքում խոսքը պարտադիր ատեստավորման մասին է:

«Կամավոր ատեստավորման դեպքում է, որ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30-50 տոկոս, իսկ սա պարտադիր ատեստավորում է, որպեսզի ուսուցիչները միշտ լինեն պատշաճ մակարդակ ունենան»,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ կամավոր ատեստավորման դեպքում չափանիշներն ավելի բարձր կլինեն:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS