TOP նոր
» » » «Պետությունն ու հասարակությունը ԿԳՄՍՆ-ից ակնկալում են ավելի շատ արդյունքներ». Վահրամ Դումանյան

«Պետությունն ու հասարակությունը ԿԳՄՍՆ-ից ակնկալում են ավելի շատ արդյունքներ». Վահրամ Դումանյան

23-06-2021, 11:44 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
23 Հունիս 2021, 11:44 - NovostiNK
«Պետությունն ու հասարակությունը ԿԳՄՍՆ-ից ակնկալում են ավելի շատ արդյունքներ». Վահրամ Դումանյան


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և գերատեսչության առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է ԿԳՄՍ ոլորտային աշխատանքների արդյունավետության բարձրացումը` շեշտելով, որ այս փուլում պետությունն ու հասարակությունը նախարարությունից ակնկալում են ավելի շատ արդյունքներ, զարգացման հեռանկարային ծրագրեր:

«Նախարարությունը ձեռնարկել է ոլորտային զարգացման լուրջ ծրագրեր, մի շարք կարևոր քայլեր արդեն արվել են, դրանք պետք է շարունակվեն ավելի հաստատուն տեմպերով»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային բարեփոխումներին և աշխատանքային կարգապահությանն առնչվող հարցեր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS