TOP նոր
» » » Նախադպրոցական կրթական ծառայությունները կբերվեն լիցենզավորման դաշտ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Նախադպրոցական կրթական ծառայությունները կբերվեն լիցենզավորման դաշտ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

30-06-2021, 14:19 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
30 Հունիս 2021, 14:19 - NovostiNK
Նախադպրոցական կրթական ծառայությունները կբերվեն լիցենզավորման դաշտ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը


Հայաստանում նախադպրոցական կրթական ծառայությունների մատուցումը, այսինքն՝ զարգացման կենտրոնները կդառնան լիցենզավորման ենթակա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Նախագիծը նպատակ է հետապնդում կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողության մեխանիզմներ: Նախադպրոցական կրթական ծրագրերից բացի, նաև լիցենզավորման դաշտ բերել նախադպրոցական ծառայությունները, որը թույլ կտա լիցենզավորման քաղաքականություն կիրառել նաև, այսպես կոչված, զարգացման կենտրոնների և տարաբնույթ ծառայությունների նկատմամբ»,-ասաց Անդրեասյանը:

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: Այն կենտրոնները, որոնք նոր պետք է սկսեն իրենց գործունեությունը, դրանց լիցենզավորման պահանջն օրենքում սահմանված է մինչև 2022 թվականի դեկտեմբերը: Իսկ լիցենզիաների վերաձևակերպման դեպքում պետական տուրքի գանձման հարց չի առաջանալու:

Անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հայտնեց, որ հանդիպում է ունեցել մասնավոր մանկապարտեզների տնօրենների հետ, որոնք ստեղծել են ասոցիացիա և բարձրաձայնել մի շարք խնդիրներ: «Խնդիրը վերաբերում է այն հանգամանքին, որ օրենքի ընդունումից հետո պետք է մշակվեն ենթաօրենսդրական կարգեր և մի շարք այլ փաստաթղթեր, սակայն Առողջապահության նախարարության՝ այս պահին գործող և հետագայում առաջարկվող կարգերը բավականին լուրջ խնդիրներ են առաջացնելու մասնավոր մանկապարտեզների համար: Հնարավոր է այնպես ստացվի, որ ինչ-ինչ պատճառներով մի շարք մանկապարտեզներ փակվեն»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ այդ կարգերի մեջ չեն տեղավորվում անգամ պետական մանկապարտեզները:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS