TOP նոր
» » » Մեկնարկում է սփյուռքում մանկավարժների վերապատրաստման ծրագիրը. ԿԳՄՍՆ

Մեկնարկում է սփյուռքում մանկավարժների վերապատրաստման ծրագիրը. ԿԳՄՍՆ

12-07-2021, 14:06 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
Մեկնարկում է սփյուռքում մանկավարժների վերապատրաստման ծրագիրը. ԿԳՄՍՆ


12 Հուլիս 2021, 14:06 - NovostiNK
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական ու հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2021 թ. հուլիսի 22-ից օգոստոսի 31-ը՝ ժամը 18:00-22:30 ՀՀ ժամանակով:

Վերապատրաստումն ընթանալու է հետևյալ 7 ծրագրով.

«Ուսուցում մանկապարտեզում» (120 դ/ժամ)

«Ուսուցում մեկօրյա դպրոցում» (120 դ/ժամ)

«Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում» (120 դ/ժամ)

«Հայոց լեզվի և գրականության դասավանդում» (120 դ/ժամ)

«Հայոց պատմություն» (120 դ/ժամ)

«Հայ մշակույթի պատմություն և արվեստ» (120 դ/ժամ)

«Տնօրենների վերապատրաստում» (80 դ/ժամ)

Մասնակցության հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով մինչև հուլիսի 13-ը ներառյալ:

Մասնակցության էլեկտրոնային հայտաձևն է.

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագիր:

Նշենք, որ վերապատրաստումներն իրականացվում են «Ֆիչըր» կազմակերպության կողմից` «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի հետ համագործակցությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS