TOP նոր
» » » Հայ-ռուսական համալսարանի գերազանցության կենտրոնում իրականացվել է նոր կորոնավիրուսի գենոմի վերծանում

Հայ-ռուսական համալսարանի գերազանցության կենտրոնում իրականացվել է նոր կորոնավիրուսի գենոմի վերծանում

28-07-2021, 13:54 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
28 Հուլիս 2021, 13:54 - NovostiNK
Հայ-ռուսական համալսարանի գերազանցության կենտրոնում իրականացվել է նոր կորոնավիրուսի գենոմի վերծանում


Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում Հայ-ռուսական համալսարանում Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա ստեղծվում է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական ու գիտական գերազանցության կենտրոն։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Այն կխթանի ՀՌՀ-ի, այլ բուհերի, կենսաբժշկական ոլորտի գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացումը, ազգային և միջազգային համագործակցությունը: Ծրագրի շրջանակում նաև մշակվում է «Գենային ճարտարագիտություն» մագիստրոսական հետազոտական կրթական ծրագիրը, ինչը թույլ կտա բավարարել աշխատաշուկայում բարձրորակ մասնագետների պահանջարկը:

«Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա ամփոփիչ մշտադիտարկումների համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները բուհում ծանոթացել են կենտրոնի աշխատանքներին։ Ներկաները շրջել են կենտրոնի համար առանձնացված տարածքներում, որտեղ տեղադրվել են ծրագրով ձեռք բերված կահույքը, լաբորատոր սարքավորումները, համակարգչային տեխնիկան, լաբորատոր նյութերն ու պարագաները: Ծրագրին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու, փոխնախարար Կարեն Թռչունյանը դիտարկել է ձեռք բերված սարքավորումները և նյութերը՝ աշխատանքային խմբի հետ քննարկելով լաբորատոր սարքավորումների գործարկման և պահպանման հետ կապված մի շարք հարցեր:

Դրամաշնորհային ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև կրթական բովանդակության ստեղծումը: Այդ նպատակով աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի անձնակազմի հետ քննարկել են ծրագրով սահմանված արդյունքները և դրանց դրսևորումը մոնիթորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: ՀՌՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը տեղեկացրել է, որ ավարտվել է «Գենային ճարտարագիտություն» մագիստրոսական ծրագրի իրականացումը կարգավորող համապատասխան փաստաթղթերի մշակման գործընթացը, և փաստաթղթերը ներկայացվել են ԿԳՄՍՆ` լիցենզիա ստանալու նպատակով: Նրա խոսքով՝ այս փուլում վերանայվել և լրամշակվել է ՀՌՀ Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտում գործող «Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա» դիպլոմավորված մասնագետների պատրաստման կրթական ծրագիրը, ինչպես նաև տեղական անհատ խորհրդատուներն ամփոփել են գենոմային ճարտարագիտության և սեքվենավորման դասընթացների, հետազոտական ուղեցույցների մշակման աշխատանքները: Կարևորելով բուհ-մասնավոր հատված գործնական կապը՝ Արսեն Առաքելյանը հավաստիացրել է, որ առաջիկայում կենտրոնն առողջապահության մի շարք ոլորտներում կարող է լուծել կարևոր խնդիրներ՝ իրականացնելով տարբեր հետազոտություններ և փորձարկումներ:

«Կենսաինֆորմատիկան և գենոմիկան այն բեկումնային ոլորտներն են, որոնք հիմք են հանդիսանում անձնավորված բժշկության, նորարարական ախտորոշիչ մոտեցումների և դեղամիջոցների մշակման համար: Այս ոլորտները Հայաստանում հիմնարար և կիրառական կենսաբժշկության հետազոտությունների զարգացման հենասյուներից են: Արդեն իսկ ծրագրի շրջանակում ձեռք բերված լաբորատոր սարքավորումներով առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ։ Վիրուսի տարբերակների նույնականացման և գենոմում առկա մուտացիաների վերլուծության աշխատանքներն ամփոփման փուլում են»,- փաստել է դրամաշնորհային ծրագրի ղեկավարը:

Այսպիսով՝ կենտրոնի առկայությունը ՀՌՀ-ին թույլ կտա ընդլայնել առողջապահության գերակա ոլորտներում գենոմիկայի և գենոմի խմբագրման հետազոտությունները:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS