TOP նոր
» » » Մարտական գործողությունների մասնակից, 2 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ուսանողները նպաստ կստանան

Մարտական գործողությունների մասնակից, 2 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ուսանողները նպաստ կստանան

29-07-2021, 12:35 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
29 Հուլիս 2021, 12:35 - NovostiNK
Մարտական գործողությունների մասնակից, 2 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ուսանողները նպաստ կստանան


Կառավարությունը փոփոխություն կատարեց բարձրագույն և հետբուհական, նախնական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքներում։

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից, 2 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ուսանողները նպաստ կստանան։ Սահմանված է առաջադիմության որոշակի սանդղակ, որի դեպքում ուսանողը կստանա պետական աջակցություն։ Այս տարի ծրագրից կօգտվի մոտ 4000 ուսանող։

«Բացի այդ, սահմանված է առաջադիմության որոշակի սանդղակ, որի դեպքում ուսանողը կստանա պետական աջակցություն։

Առաջադիմության շեմի քննարկվող տարբերակներից է` ՄԿՈւ համակարգում 60 տոկոս, բակալավրիատում` 70, իսկ մագիստրատուրայում` 80 տոկոս ՄՈԳ»,–ասաց Դումանյանը։

Փաշինյանը նշեց, որ կարծում են՝ սոցիալական և կրթական քաղաքականության մեջ պետք է լինի ճիշտ հավասարակշռում։

«Պետությունը պետք է օգնի այն մարդուն, որն ուզում է ստանալ կրթություն, բայց պետությունը չպետք է օգնի այն մարդուն, որն ուզում է դիպլոմ։ Սրանք բոլորովին տարբեր բաներ են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ բարձրագույն կրթության հնարավորություններն այնքան են մեծացել, որ միջին մասնագիտական ոլորտը կոլապսի առաջ է կանգնել։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ ԵՄ-ից տրամադրվող 2.6 մլրդ եվրո փաթեթի մեջ ներառել են միջին մասնագիտական կրթույթան վրա շեշտադրում անելու ծրագրեր ու հույս ունեն, որ մեծ քանակի մասնագետներ կստեղծվեն, որոնք կկարողանան սեփական փոքր և միջին բիզնես հիմնել։


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS