TOP նոր
» » » Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմն առաջին անգամ արժանացել է բրոնզե մեդալի

Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմն առաջին անգամ արժանացել է բրոնզե մեդալի

16-08-2021, 11:29 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
16 Օգոստոս 2021, 11:29 - NovostiNK
Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմն առաջին անգամ արժանացել է բրոնզե մեդալի


Օգոստոսի 10-16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ` 46 երկրից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի:

Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը (Երևան, «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան), Ռուբեն Սարգսյանը (Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Ֆոտոն» վարժարան, 11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանը (Արմավիրի մարզի Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան) և Լուսինե Հարությունյանը (Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան): Օլիմպիադան ընթացել է երկու փուլով՝ տեսական և մեկ փորձարարական: Մեդալը նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Ռուբեն Սարգսյանը։

2021 թվականի «Աշխարհագրություն» առարկայի հերթական միջազգային օլիմպիադան պետք է անցկացվեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, բայց համավարակով պայմանավորված՝ այն անցկացվել է առցանց: Հայաստանի թիմը օլիմպիադային հեռավար եղանակով միացել է Երևանի Քվանտ վարժարանից:

Օլիմպիական թիմը ղեկավարել են Արսեն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։

Նախկինում Հայաստանի դպրոցականները չորս անգամ մասնակցել էին «Աշխարհագրություն» առարկայի միջազգային օլիմպիադաներին, սակայն մեդալների չէին արժանացել։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS