TOP նոր
» » » Հայաստանում ծնված Ռոբին ռոբոտը TIME-ը ճանաչել է լավագույն նորարարություն

Հայաստանում ծնված Ռոբին ռոբոտը TIME-ը ճանաչել է լավագույն նորարարություն

12-11-2021, 09:37 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
12 Նոյեմբեր 2021, 09:37 - NovostiNK
Հայաստանում ծնված Ռոբին ռոբոտը TIME-ը ճանաչել է լավագույն նորարարություն

TIME պարբերականը տարվա լավագույն նորարություն է ճանաչել Հայաստանում ստեղծված Ռոբին անունով ռոբոտին։ Պարբերականը բարձր է գնահատել Ռոբինի դերը հիվանդների կյանքի վրա ազդելու գործում՝ երեխաներից մինչև տարեցների խնամք։

«Այս մրցանակը վերահաստատում է խնամքի նոր չափանիշներ ստեղծելու և որակյալ խնամքը բոլորին հասանելի դարձնելու մեր հանձնառությունը: Փառք ողջ թիմին, որ դա տեղի ունեցավ: Եկեք խմենք նոր հետաքրքիր թարմացումների համար: Առաջ»,- TIME-ի գնահատականին այսպես է արձագանքել Ռոբին Ռոբոտ նախաձեռնության հիմնադիր Կարեն Խաչիկյանը։

Ռոբին ռոբոտը (Robin The Robot), առաջին հայկական AI (արհեստական բանականություն ունեցող) ռոբոտն է` պատրաստված Expper Technologies-ի թիմի կողմից։ Ռոբինի առաքելությունն է օգնել հոսպիտալացման մեջ գտնվող երեխաներին հաղթահարել սթրեսը և ավելի թեթև տանել բուժումը։

«Երբ Հայաստանի կլինիկաներից մեկում թոքաբորբով 8-ամյա հիվանդն արդեն երկու օր ոչինչ չէր կերել, բուժանձնակազմը նոր դեմք բերեց նրա սենյակ՝ Ռոբին Ռոբոտին: Մոտ 20 րոպե սիրելի կենդանիների մասին զրուցելուց և խաղալուց հետո Ռոբինը հրաժեշտ տվեց երեխային՝ խոստանալով վերադառնալ միայն այն դեպքում, եթե հիվանդը խոստանա ուտել»,-իր հոդվածում գրել է TIME-ը։

Պարբերականը ներկայացրել է ռոբոտի արտաքինը՝ խոշոր աչքեր ու կենսուրախ դեմք ունի։

«Նպատակն էր ստեղծել տեխնոլոգիա, որը ոչ միայն սարք է, այլ հասակակից և ընկեր»,- ասել է Կարեն Խաչիկյանը՝ Ռոբինի հպարտ ծնողը:

Ռոբոտը նման է Pixar-ի իրական կերպարին, որը կարող է ճանաչել երեխայի հույզերը և արձագանքել՝ հիմնվելով պահպանված հիշողության վրա, նույնիսկ պարզ ձևով բացատրելով բժշկական պրոցեդուրաները:

Ռոբինն արդեն օգտագործվում է աշխարհի 12 բուժհաստատություններում, առաջիկա 12 ամիսներին նախատեսվում է նրա ներկայությունն ապահովել ԱՄՆ ևս 100 հիմնարկներում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS