TOP նոր
» » » Երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը 3-12-րդ դասարանցիների համար վերսկսում են

Երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը 3-12-րդ դասարանցիների համար վերսկսում են

8-01-2022, 15:12 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
8 Հունվար 2022, 15:12 - NovostiNK
Երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը 3-12-րդ դասարանցիների համար վերսկսում են

ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով։

«Քանի որ շփոթեցնող վերնագրերով լուրերը չեն դադարում, հիշեցնեմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով։

1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն։ Ի դեպ, կուզեի լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ Արդյո՞ք այդ տևողությունն արդարացված է»,- գրել է նա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS