TOP նոր
» » » Կրթված հասարակությունը՝ զարգացման երաշխիք

Կրթված հասարակությունը՝ զարգացման երաշխիք

19-10-2013, 13:12 Դիտումներ: Կրթություն, ՕՐՎԱ ԹԵՄԱ
19 Հոկտեմբեր 2013, 13:12 - NovostiNK
Կրթված հասարակությունը՝ զարգացման երաշխիքՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրամիության Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին։
Համաժողովը, որը նվիրված է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին, անցկացվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանում։
Նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին մեր երկրում եւ կարեւորել նման միջոցառումների անցկացումը, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են տալիս տարբեր ոլորտների, տվյալ դեպքում՝ կրթության եւ գիտության բնագավառի խնդիրները համակողմանիորեն քննարկելու եւ համակարգված քաղաքականություն մշակելու։
Հանրապետության նախագահը ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես եւ համաժողովի մասնակից երկրները, նպատակ ունի ձեւավորելու եվրոպական չափանիշներին համապատասխան կրթական տարածք, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս խթանելու գիտելիքահենք հասարակության ձեւավորումը, առանց որի, ըստ նախագահի, դժվար է պատկերացնել տնտեսական եւ սոցիալական զարգացում։ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ այդ առումով համաժողովը եղել է արդյունավետ։ Սերժ Սարգսյանը ցանկացած պետության համար առաջնահերթ եւ կարեւոր խնդիր է համարել կրթված ու լավ հասարակություն ունենալը, որը, նրա խոսքով, կարեւոր գրավական եւ ամուր հիմք է այդ հասարակության բարեկեցության ու պետության զարգացման համար։
Հանդիպման մասնակիցները ՀՀ նախագահին ներկայացրել են իրենց երկրներում կրթության եւ գիտության ոլորտում առկա վիճակը, իրականացված բարեփոխումները, խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ իրենց պատկերացումները։ Նրանք բարձր են գնահատել Հայաստանում անցկացվող համաժողովը՝ ընդգծելով, որ մասնակիցների համար այն օգտակար է եղել կրթության եւ գիտության ոլորտի արդի խնդիրները քննարկելու, դրանց լուծման նկատմամբ համատեղ մոտեցումներ ձեւավորելու եւ փորձի փոխանակման տեսանկյունից։
Նախագահը հաջողություններ է մաղթել համաժողովի մասնակից կրթության եւ գիտության նախարարներին, ինչպես նաեւ նրանց ղեկավարած գերատեսչություններին՝ իրենց բարդ ու պատասխանատու, բայց միեւնույն ժամանակ շատ կարեւոր գործում։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS