TOP նոր
» » » Բրիտանական SAS-ը մարզում է Ադրբեջանի հատուկջոկատայիններին

Բրիտանական SAS-ը մարզում է Ադրբեջանի հատուկջոկատայիններին

22-10-2013, 10:44 Դիտումներ: Արտաքին քաղաքականություն, Ադրբեջան
22 Հոկտեմբեր 2013, 10:44 - NovostiNK
Բրիտանական SAS-ը մարզում է Ադրբեջանի հատուկջոկատայիններինՄեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայությունը (SAS) ԱԳՆ պատվերով վարժեցրել է ադրբեջանցի հատուկջոկատայիններին, նպատակ ունենալով հզորացնել իր ազդեցությունն այդ հետխորհրդային հանրապետությունում, գրում է The Sunday Times-ը: Ըստ փաստաթղթի, որը հայտնվել է The Sunday Times-ի տնօրինության տակ, բրիտանացի հատուկջոկատայինները 6-շաբաթյա մարզումների շրջանակում սովորեցրել են ադրբեջանցի գործընկերներին շենքեր գրոհել, դիպուկահարների հմուտթյուններին տիրապետել:
«Lanark գործողության» ծրագրի նպատակներից մեկը բրիտանական ԱԳՆ ներկայության հզորացումն է Ադրբեջանում: Արևմտյան քաղաքական գործիչները ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այդ երկրի հարուստ նավթագազային պաշարների պատճառով: Սակայն իրավապաշտպանները մեղադրում են Ալիևի կառավարությանը ձերբակալությունների միջոցով ընդդիմադիրներին ճնշելու մեջ»,-գրում է The Sunday Times-ը:
Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայությունը (SAS) հիմնվել է 1950 թվականի մայիսի 31-ին: Հանդիսանում է Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերի (UKSF) մասը և մոդել է ծառայել շատ երկրների հատուկ նշանակության ուժերի համար:
SAS 22-րդ գունդը կազմավորվել է Երկրորդ համաշխարհայինի տարիներին: Գնդի «Increment» ջոկատը գործում է արտաքին հետախուզության MI6 շրջանակներում:

Panarmenian

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS