TOP նոր
» » » Հ.Մելիք-Շահնազարյան. Ալիևը ամեն ինչ անելու է, որպեսզի այդ հանդիպումը չկայանա

Հ.Մելիք-Շահնազարյան. Ալիևը ամեն ինչ անելու է, որպեսզի այդ հանդիպումը չկայանա

12 Դեկտեմբեր 2015, 11:53 - NovostiNK
Հ.Մելիք-Շահնազարյան. Ալիևը ամեն ինչ անելու է, որպեսզի այդ հանդիպումը չկայանա
Սարգսյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ դարձյալ ականատեսն ենք սահմանային ողբերգական լարվածության, թեև այս անգամ որոշակի այլ երանգավորմամբ: Նախ, այդ ամենը տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին, բացի դա՝ Ադրբեջանը առաջին անգամ տանկից է կրակ բացում: Սրան գումարած՝ համառ խոսակցություններ են շրջանառվում, թե Ալիևը հնարավորինս փորձում է խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնվող այս հանդիպումը… ի՞նչ է այս ամենը հուշում:

-Պարոն Մելիք-Շահնազարյան, ԵԱՀԿ Մինսկի խումբը մի քանի ամիս է անոնսում է Սարգսյան-Ալիև հանդիպումը, բայց այն ձգձգվում է: Խոսակցություններ կան, որ Ալիևն է խուսափում նստել բանակցային սեղանի շուրջ: Ձեր կարծիքով, սահմանին առկա լարվածությունը դրա նախանշանների՞ց է:

-Ես ավելի քան վստահ եմ, որ Ալիևը ամեն ինչ անելու է, որպեսզի այդ հանդիպումը չկայանա: Եվ այն, որ այդ հանդիպումը ամիսներ շարունակ անընդհատ հետաձգվում է, խոսում է այն մասին, որ Ալիևի վարչախումբը իսկապես խուսափում է բանակցությունների սեղանի շուրջ նստելուց: Այդ ճանապարհով Ալիևը ժամանակ ձգելու խնդիր է լուծում՝ հույս ունենալով, որ տարածաշրջանում ինչ-որ իրավիճակային փոփոխություններ կլինեն, որոնց պարագայում Ադրբեջանը ավելի շահեկան դիրքում կարող է հայտնվել:

Ակնհայտ է մի բան, որ երկու խնդիր է դրված՝ խնդիր maximum և minimum: Առաջինի դեպքում խնդիրը հանդիպումից հնարավորինս խուսափելն է, իսկ minimum խնդիրը՝ եթե այդ հանդիպումը բոլոր դեպքերում կայանա, ապա դրա օրակարգի փոփոխությունն է, որպեսզի նախագահների հանդիպման ժամանակ խոսք գնա ստեղծված իրավիճակը կայունացնելու ինչ-որ վերահսկողության մեխանիզմների մասին:

-Եթե, այդուհանդերձ, հանդիպումը չկայան, սա որպես վտանգավոր ազդանշան կարելի է ընկալե՞լ:

-Դա ցույց կտա, որ Ադրբեջանը չի գնում կարգավորման և ունի իր շահերը ՝ փորձելով էսկալացիայի միջոցով իրավիճակ փոխել:

-Մինչ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը վերլուծաբանները գրեթե միաբերան պնդում էին, որ Ալիևը չի գնա պատերազմի վերսկսման: Արդյո՞ք իրավիճակ չի փոխվել՝ Դավութօղլուն է հայտարարություններ անում Բաքվում, Ադրբեջանը սահմանին սրում է իրավիճակը, տանկից կրակում… այս ամենը կարո՞ղ է բերել նրան, որ Թուրքիան հրահրի Ադրբեջանին պատերազմ վերսկսել՝ դրանով իսկ ևս մեկ ֆռոնտով Ռուսաստանին թույլացնելու հույս ունենալով:

-Ես համոզված եմ, որ Թուրքիան պատերազմ հրահրելու ներուժ չունի: Թուրքիան Ադրբեջանին պատերազմի մղելու պարագայում պետք է ինչ-որ երաշխիքներ տա պաշտոնական Բաքվին, որ պատերազմը հաղթելու է և Ադրբեջանը շահելու է դրանից: Բայց մասնավորապես վերջինը Թուրքիան չի կարող խոստանալ, ու նաև չի կարող հրահրել Ադրբեջանին գնալ այդ քայլին: Բացի դրանից, կարծում եմ սա նույնպես Թուրքիայի պատերազմն է, քանի որ այս պարագայում նա աշխարհաքաղաքական մրցակցություն է տեսնելու մեր տարածաշրջանում: Իսկ հաշվի առնելով ներկայիս զարգացումները, չեմ կարծում, թե Անկարան դրան կգնա, քանի որ այդ իրավիճակը իր համար հղի է լրացուցիչ վտանգներով: Դրա համար ես ավելի հակված եմ կարծելու, որ Ադրբեջանի գործողությունները պայմանավորված են միայն Ադրբեջանի քաղաքականությամբ և Ալիևի նախանշած այն բարձր սպասելիքներով, որ ոչ միայն Արցախը, այլ նաև ՀՀ կեսը կանցնեն իր ազդեցության տակ:


Աղբյուրը՝ Aysor.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS