TOP նոր
» » » Թուրքիայի փոխվարչապետին Լոս Անջելեսում դիմավորել են բողոքի ակցիայով

Թուրքիայի փոխվարչապետին Լոս Անջելեսում դիմավորել են բողոքի ակցիայով

22 Հոկտեմբեր 2013, 19:45 - NovostiNK
Թուրքիայի փոխվարչապետին Լոս Անջելեսում դիմավորել են բողոքի ակցիայով Հոկտեմբերի 21-ի երեկոյան մոտ 200 մարդ էր հավաքվել բողոքի ցույցի ընդդեմ Լոս Անջելեսում Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի ելույթի Միջազգային հարաբերությունների խորհրդում: Ակցիայի կազմակերպիչն էր Հայ երիտասարդական միությունը (AYF):
Խորհրդի նիստը նվիրված է Թուրքիայի էկոնոմիկային ու արտաքին քաղաքականությանը՝ ներառյալ թուրք-ամերիկյան հարաբերություններն ու ապագա ներդրումները տարածաշրջանում: Զեկույցով հանդես է եկել Ալի Բաբաջանը:
«Մենք, որպես ԱՄՆ քաղաքացիներ, որոնք գնահատում են խոսքի ազատությունը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, չենք կարող թույլ տալ, որ տնտեսական արժեքները գերակշռեն: Մենք՝ ԱՄՆ ժողովուրդը, կտրականապես դեմ ենք այն կառավարություններին, որոնք սիստեմատիկաբար անտեսում են մարդու իրավունքներն ու կրոնական անհանդուրժողականությունը: Թուրքիայի կառավարությունը չի հարգում և չի կիսում այն արժեքները, որոնք մենք գնահատում ենք որպես անխախտելի ու հիմնարար ամերիկյան հասարակության համար: Խախտումների անվերջ ցուցակում, Թուրքիայի կառավարությունը մեղավոր է Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ, որի հետևանքով 1,5 մլն հայ զոհվեց և ոչնչացվեց Օսմանյան կայսրության ամենահին մշակույթներից մեկի ներկայությունը: Դա XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որը հիմք ծառայեց հետագա ոճրագործությունների համար, ներառյալ Հոլոքոսթը: Չնայած նրան, որ աշխարհի բոլոր պատմաբանները Հայոց ցեղասպանությունը համարում են XX դարի առաջին ցեղասպանություն, Թուրքիայի կառավարությունը շարունակում է ժխտել իր պատասխանատվությունն այդ հանցագործության համար»,-ասվում է AYF հայտարարության մեջ:
Ինչպես գրում է TRT-ն, Բաբաջանն իր ելույթում հայտարարել է, որ Թուրքիան չտուժեց 2009 թ. ճգնաժամից անհրաժեշտ միջոցներ ժամանակին ձեռնարկելու շնորհիվ: Ըստ նրա, Թուրքիայի բանկերը դիմակայեցին ճգնաժամին: Շեշտը դնելով ԱՄՆ ու Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների վրա՝ Բաբաջանը հիշեցրել է Թուրքիայի շահավետ աշխարհագրական դիրքի մասին և ասել է, որ Ստամբուլը հավակնում է դառնալ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն:
Հայ երիտասարդական միությունը (AYF) ՀՅԴ երիտասարդական թևն է, ստեղծվել է 1933 թվականին, բաժանմունքներ ունի ԱՄՆ, Կանադայի ու Ավստրալիայի համալսարաններում: ՀՅԴ-ն ստեղծվել է 1890 թվականին Թիֆլիսում:

Panarmenian

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS