TOP նոր
» » » Ադրբեջանական կողմն արհամարում է ԼՂ խնդրի կարգավորմանն ուղված միջնորդական ջանքերը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական կողմն արհամարում է ԼՂ խնդրի կարգավորմանն ուղված միջնորդական ջանքերը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական կողմն արհամարում է ԼՂ խնդրի կարգավորմանն ուղված միջնորդական ջանքերը. ՀՀ ՊՆ
12 Մայիս 2016, 12:05 - NovostiNK
Ադրբեջանական կողմն արհամարում է ԼՂ խնդրի կարգավորմանն ուղված միջնորդական ջանքերը և հերթական անգամ փաստում միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ՝ անդրադառնալով նախօրեին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանի զոհվելուն:

«Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ առաքելության կողմից նույն օրը ԼՂՀ Մարտակերտի շրջանում իրականացված դիտարկումից ընդամենը ժամեր անց, ինչը վկայում է, որ ադրբեջանական կողմն արհամարում է ԼՂ խնդրի կարգավորմանն ուղված միջնորդական ջանքերը և հերթական անգամ փաստում միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը:

ԼՂՀ ՊՆ ավելի վաղ տեղեկացրել էր, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS