TOP նոր
» » » ԵԱՀԿ նախագահը խոստացել է աջակցել հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին

ԵԱՀԿ նախագահը խոստացել է աջակցել հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին

18-05-2016, 12:35 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
18 Մայիս 2016, 12:35 - NovostiNK
ԵԱՀԿ նախագահը խոստացել է աջակցել հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին

«Ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ես խորապես ցավում եմ շփման գծում զոհերի համար և կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմն ամբողջ ծավալով», -հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալթեր-Շթայնմայերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ:
Նա ողջունել է միջնորդ երկրներ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությունը՝ մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցում:

«Ուրախալի է երկու նախագահների ստանձնած հանձնառությունը` հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև հունիսին բանակցությունների նոր փուլ ունենալու իրենց պատրաստակամությունը:

Գերմանիան` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, լի է վճռականությամբ օժանդակելու համանախագահների աշխատանքին: Մենք ակտիվորեն կաջակցենք հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին: Մենք նաև կաշխատենք իմ անձնական ներկայացուցչի, դեսպան Անջեյ Կասպշիկի թիմի ընդլայնման ուղղությամբ:
Ապրիլյան էսկալացիան բոլորիս հիշեցում է, որ ներկա դրությամբ անհրաժեշտ է մշտապես ջանքեր գործադրել` փակուղուց դուրս գալու համար: Հրադադարի ռեժիմի ամրապնդումը առաջնահերթություն է, և նաև ոչ պակաս կարևորություն ունի համապարփակ կարգավորման բանակցությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը»,- նշել է Շթայնմայերը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS