TOP նոր
» » » Բելառուսական կողմը պատրաստակամ է՝ խթանելու ՀՀ-ի հետ առևտրաշրջանառությունը բոլոր արդյունավետ միջոցներով

Բելառուսական կողմը պատրաստակամ է՝ խթանելու ՀՀ-ի հետ առևտրաշրջանառությունը բոլոր արդյունավետ միջոցներով

8 Հուլիս 2017, 13:06 - NovostiNK
Բելառուսական կողմը պատրաստակամ է՝ խթանելու ՀՀ-ի հետ առևտրաշրջանառությունը բոլոր արդյունավետ միջոցներով

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկի հետ։

Սուրեն Կարայանը և Իգոր Նազարուկը քննարկել են հայ-բելառուսական առևտրաշրջանառությունը մեծացնելուն առնչվող հարցեր։ Դեսպանն ընդգծել է, որ կա աճի միտում, և բելառուսական կողմը պատրաստակամ է՝ խթանելու առևտրաշրջանառությունը բոլոր արդյունավետ միջոցներով։ Նախարարը և դեսպանը մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միության ներսում ներմուծման փոխարինման քաղաքականության իրականացման վերաբերյալ։

Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկը ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև հայ-բելառուսական միջկառավարական նիստի կազմակերպման հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անցկացնել 2017 աշնան թ․ սկզբին։ Քննարկվել է այս համատեքստում գործարար շրջանակների ներգրավվածությունը։

Սուրեն Կարայանն ընդգծել է, որ չափազանց կարևոր են երկու երկրների գործարարների շփումը և համագործակցությունը, անհրաժեշտ փորձի փոխանակումը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS