TOP նոր
» » » ՀՀ դեսպանը հանդիպել է Ավստրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Ավստրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի հետ

13 Մարտ 2018, 11:40 - NovostiNK
ՀՀ դեսպանը հանդիպել է Ավստրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի հետ

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մարտի 9-ին Ավստրիայի խորհրդրանում հանդիպում ունեցավ Ավստրիայի դաշնային խորհդրարանի Ավստրիա-Հայաստան խորհրդարանական խմբի նորանշանակ ղեկավար Գուդրուն Քուգլերի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքից հետո տիկին Քուգլերը նշեց, որ Ավստրիայի խորհրդարանում մեծ կարևորություն են հատկացնում Հայաստանի և ՀՀ ԱԺ հետ հարաբերությունների զարգացմանը, ինչը պայմանավորված է ինչպես Ավստրիայում հայ ժողովրդի ունեցած անգնահատելի ներդրման, այդպես էլ անկախությունից հետո ՀՀ-ի և Ավստրիայի, ինչպես նաև ԵՄ-ի միջև փոխհարաբերությունների բարձր մակարդակով:

Դեսպան Կիրակոսյանը Գուդրուն Քուգլերին հակիրճ կերպով ներկայացրեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնայնությունները, անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բարեփոխումների ընթացքին, տնտեսական զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին, մի շարք տարածաշրջանային խնդիրներին:

Հանդիպման վերջում դեսպան Կիրակոսյանը և Ավստրիայի խորհրդարանի անդամ Քուգլերը նախանշեցին առաջիկա տարիներին համագործակցության ձևաչափը և ընդգծեցին խորհդրարանական խմբերի փոխադարձ այցելությունների, ինչպես նաև համատեղ նախագծերին խորհրդարանների աջակցության կարևորությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS