TOP նոր
» » » ԱԺ-ն քննարկում է ՀԱՊԿ ղեկավար մարմնում վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը

ԱԺ-ն քննարկում է ՀԱՊԿ ղեկավար մարմնում վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը

10-09-2019, 12:45 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
10 Սեպտեմբեր 2019, 12:45 - NovostiNK
ԱԺ-ն քննարկում է ՀԱՊԿ ղեկավար մարմնում վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու և «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքների նախագծերը:

Նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ՀԱՊԿ խորհրդի կազմի մեջ մտնել այն երկրների կառավարությունների ղեկավարներին, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է:

«Մի դեպքում փոփոխություն է կատարվում պայմանագրում, մյուս անգամ` կանոնադրությունում: Նպատակը միակն է` քանի որ մեզ մոտ տեղի են ունեցել Սահմանադրական փոփոխություններ, և մինչ այդ ՀԱՊԿ-ում նախատեսվում էր, որ ղեկավար մարմնում են պետությունների ղեկավարները, ապա անհրաժեշտություն առաջացավ, որ կատարվի փոփոխություն՝համաձայն որի կարող է լինել նաև վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է»,- ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է վավերացնել ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու վերաբերյալ արձանագրությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS