TOP նոր
» » » Հայաստանի և Բելառուսի միջև կկնքվեն ռեադմիսիայի մասին համաձայնագրեր

Հայաստանի և Բելառուսի միջև կկնքվեն ռեադմիսիայի մասին համաձայնագրեր

14-01-2021, 11:49 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
14 Հունվար 2021, 11:49 - NovostiNK
Հայաստանի և Բելառուսի միջև կկնքվեն ռեադմիսիայի մասին համաձայնագրեր


ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Բելառուսի միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի կնքման մասին նախագծին:Ըստ հիմնավորման, դրանք նախատեսված են ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի որոշմամբ հաստատված «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» հավելվածի 229-րդ կետով:

««Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի և դրա իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության կնքումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել Կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում: Կողմերի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց վերադարձի առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության համապատասխան մարմինների միջև գոյություն ունեցող համագործակցությանը տալ իրավաբանական ձևակերպում` համաձայնագրով սահմանելով, իսկ կիրարկման արձանագրությամբ կոնկրետացնելով Կողմերի իրավասու մարմինները, սահմանի հատման կետերը, փաստաթղթերի ցանկը, հետընդունման դիմումի ներկայացման կարգը, ձևը, ժամկետները և այլն»,- ասված է հիմնավորման մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS