
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ծրագրեր դեռ չկան։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը, հայտնում է Ռիա Նովոստին։
ԱՄՆ նախագահն առաջին հեռախոսազրույցը կունենա Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։
Նշենք, որ մինչ այս պահը ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարների միջև շփում չի եղել, սակայն դեկտեմբերի 15-ին Պուտինը շնորհավորել է Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։