TOP նոր
» » » Դեսպան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին

Դեսպան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին

11-02-2021, 11:06 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
11 Փետրվար 2021, 11:06 - NovostiNK
Դեսպան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին


Փետրվարի 10-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին (Grand Duke Henri):

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդել է դեսպանի և Մեծ Դքսի առանձնազրույցը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև համագործակցության խորացման, հայ և լյուքսեմբուրգցի ժողովուրդների պատմական առնչությունների շուրջ։

Անդրադարձ կատարելով տարածաշրջանային զարգացումներին՝ դեսպան Բալայանը ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքները՝ երախտագիտություն հայտնելով ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Լյուքսեմբուրգի կառավարության սկզբունքային դիրքորոշման և հետևողական կեցվածքի համար։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS