TOP նոր
» » » Հայոց ցեղասպանության հարցը չի բարձրացվել Բայդեն-Էրդողան հանդիպման ժամանակ

Հայոց ցեղասպանության հարցը չի բարձրացվել Բայդեն-Էրդողան հանդիպման ժամանակ

15-06-2021, 11:42 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
15 Հունիս 2021, 11:42 - NovostiNK
Հայոց ցեղասպանության հարցը չի բարձրացվել Բայդեն-Էրդողան հանդիպման ժամանակ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկուշաբթի օրը Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության հարցը չի արծարծվել: Այս մասին գրում է Ahval News-ը։

«Փառք Աստծո, այդ հարցը առաջ չի եկել», - ասել է Էրդողանը` պատասխանելով հարցին։

Հիշեցնենք, որ Բրյուսել մեկնելուց առաջ Էրդողանն ինքն էր հայտարարել, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը բարձրացնելու է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, ինչը Բայդենն արեց այս տարվա ապրիլի 24-ին։

«Մենք խորապես վշտացած ենք այս հեռանկարի հետ կապված: Հնարավոր չէ, որ մենք այդ հարցը չբարձրացնենք հանդիպմանը», - կիրակի օրը ասել էր Էրդողանը:

Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն։

Էրդողանը Բայդենի հետ հանդիպումն անվանել էր շատ օգտակար ու անկեղծ։ Էրդողանն ասել է, որ հանդիպման ընթացքում նշաններ է տեսել, որ Բայդենը ցանկանում է «արդյունավետ գործընկերություն» ունենալ Թուրքիայի հետ: Էրդողանը հավելել էր, որ կարծիքներ են փոխանակել Սիրիայում քուրդ զինյալներին ԱՄՆ-ի աջակցության և Թուրքիայի կողմից ռուսական S-400 գնելու պատժամիջոցների վերաբերյալ:

ԱՄՆ նախագահ Բայդենն էլ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումը որակել էր որպես «արդյունավետ»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS