TOP նոր
» » » Կարևոր հանգամանք է, որ Ադրբեջանը սկսել է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ այն դեպքում, երբ պատերազմից անմիջապես հետո մերժում էր համանախագահներին․ Սկակով

Կարևոր հանգամանք է, որ Ադրբեջանը սկսել է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ այն դեպքում, երբ պատերազմից անմիջապես հետո մերժում էր համանախագահներին․ Սկակով

14-11-2021, 08:26 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
14 Նոյեմբեր 2021, 08:26 - NovostiNK
Կարևոր հանգամանք է, որ Ադրբեջանը սկսել է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ այն դեպքում, երբ պատերազմից անմիջապես հետո մերժում էր համանախագահներին․ Սկակով

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ու մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպման համատեքստում անդրադարձել է միջնորդների գործունեությանն ու դրա հնարավոր զարգացումներին ներկա փուլում։

Ըստ վերլուծաբանի՝ կարևոր հանգամանք է, որ Ադրբեջանը, կարծես, սկսել է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ այն դեպքում, երբ պատերազմից անմիջապես հետո մերժում էր համանախագահներին, ինչի պատճառով էլ տապալվեց համանախագահների հետպատերազմյան առաջին այցը տարածաշրջան։

«Այս պահի դրությամբ մենք միայն տեսնում ենք հանդիպում և ընդհանուր հարցերի քննարկում: Չեմ կարծում, որ հայտարարելով, թե Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, կարգավիճակի հարց գոյություն չունի, Բաքուն նույն հարցերը քննարկելու է Մինսկի խմբի շրջանակում: Բաքվի որոշումն առավելապես նպատակ ունի չմերժել ԱՄՆ-ին և Ֆրանսիային, դուրս չմնալ այդ գործընթացից: Բաքուն իր հաշվարկն ունի այս ամենի հարցով: Սակայն չեմ կարծում, որ քննարկվելու են այդ հարցերը, որոշումներ են կայացվելու:

Երևանն իր հերթին պայման է դնում առաջին հերթին լուծել հումանիտար խնդիրները: Թե ինչ են կոնկրետ քննարկելու համանախագահները, նույնպես պարզ չէ: Ադրբեջանը կփորձի ժամանակ ձգել, մինչ տարածաշրջանում որոշ հանգամանքներ հստակեցվեն»,- ասել է Սկակովը։

Նա կարծիք է հայտնել, որ թեև այս փուլում Արևմուտքն է ակտիվացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, բայց Մոսկվայի համար ևս կարող է նպատակահարմար լինել դրա գործունեության վերականգնումը՝ հաշվի առնելով մի շարք հարցերում տարաձայնություններն Ադրբեջանի, Թուրքիայի հետ:

Ըստ վեևրլուծաբանի՝ աշխարհաքաղաքական մանրակրկիտ աշխատանք է ընթանում տարածաշրջանում՝ բոլոր կենտրոնների մասնակցությամբ:

«Պարզ չէ, թե որ փուլում որ հարթակն ավելի արդյունավետ կարող է դառնալ»,- ասել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS