TOP նոր
» » » Եթե ճգնաժամը չլուծվի գոյություն ունեցող կառուցակարգերով, ստիպված կլինենք դիմել միջազգային այլ գործընկերների. ԱԽՔ

Եթե ճգնաժամը չլուծվի գոյություն ունեցող կառուցակարգերով, ստիպված կլինենք դիմել միջազգային այլ գործընկերների. ԱԽՔ

16-11-2021, 15:45 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
16 Նոյեմբեր 2021, 15:45 - NovostiNK
Եթե ճգնաժամը չլուծվի գոյություն ունեցող կառուցակարգերով, ստիպված կլինենք դիմել միջազգային այլ գործընկերների. ԱԽՔ

«Հայաստանն առաջնահերթ կարծում է, որ Ռուսաստանի և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմել, այսինքն՝ դիմելու միջազգային այլ գործընկերների, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծենք»,- այս մասին «Հանրային» ՀԸ «Լուրեր»-ի եթերում ասել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշել է, որ առաջնային են համարում գործարկել այս պահին պայմանագրային պարտավորություններով օժտված այն մեխանիզմները, որոնք հնարավոր է գործարկել և ստեղծված ճգնաժամը լուծել:

Հիշեցնենք՝ Ա. Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS