TOP նոր
» » » Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լիտվայի Սեյմասի փոխնախագահ

Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լիտվայի Սեյմասի փոխնախագահ

19-11-2021, 08:46 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
19 Նոյեմբեր 2021, 08:46 - NovostiNK
Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լիտվայի Սեյմասի փոխնախագահ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության հետ: Աս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

«Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի կարեւոր գործընկերներից է:

Ռուբեն Ռուբինյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ հերթական սադրանքի մասին` այն որակելով ագրեսիա Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ:

Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նշել է, որ Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կողմ է ռազմական ուժի բացառմանը։

Անդրիուս Մազուրոնիսը տպավորիչ է գնահատել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները: Նա ընդգծել է, որ Լիտվան ևս անցել է այդ ճանապարհով և կարող է կիսվել իր փորձով:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև խորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS