TOP նոր
» » » Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են դեկտեմբերին հանդիպել Բրյուսելում

Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են դեկտեմբերին հանդիպել Բրյուսելում

20-11-2021, 11:03 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
20 Նոյեմբեր 2021, 11:03 - NovostiNK
Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են դեկտեմբերին հանդիպել Բրյուսելում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցից հետո պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Ըստ «ՌԱԻ նովոստի»-ի՝ այդ մասին ասվում է Եվրոպայի խորհրդի հայտարարության մեջ:

«Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Առաջնորդները պայմանավորվել են հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ քննարկելու համար տարածաշրջանային իրավիճակը և լարվածության հաղթահարման ուղիները»,-ասված է փաստաթղթում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS