TOP նոր
» » » Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապի գիծ ստեղծել

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապի գիծ ստեղծել

20-11-2021, 11:04 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
20 Նոյեմբեր 2021, 11:04 - NovostiNK
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապի գիծ ստեղծել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով կապի ուղիղ գիծ ստեղծել՝ Արցախի Հանրապետության շուրջ միջադեպերը կանխելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հեռախոսազրույցներից հետո։

«Հեռախոսային բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապի գիծ, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS