TOP նոր
» » » Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը. Նիկոլ Փաշինյան

24-11-2021, 08:15 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
24 Նոյեմբեր 2021, 08:15 - NovostiNK
Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ ու հարթակ է», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե պետք է աշխատեն, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում:

Վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ երկրներից մի քանիսը վերջերս Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թուրքական աշխարհի հռչակագիր են ստորագրել ու սա իրողություն է, որը չի կարող համատեքստի վրա չազդել:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է ու ինքը Ռուսաստանի հետ գործընկերությունն անգնահատելի է համարում:

«Չափազանց բարձր եմ գնահատում Ռուսաստանի դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում, ուզում եմ ընդգծել, որ չափազանց բարձր եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղում, նաև, պիտի արձանագրենք, որ, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը Ադրբեջանի թշնամին չէ. Ռուսաստանը բարեկամ ու դաշնակից երկիր է Ադրբեջանի համար ու սա է պատճառը, որ Ռուսաստանը չի փորձում ուժային գործողություններով ինչ-որ լուծումներ գտնել» , -ասաց ՀՀ վարչապետը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS