TOP նոր
» » » Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների. ՀՀ վարչապետ

Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների. ՀՀ վարչապետ

24-11-2021, 08:16 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
24 Նոյեմբեր 2021, 08:16 - NovostiNK
Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների. ՀՀ վարչապետ

Ադրբեջանը միշտ է վարել ագրեսիվ քաղաքականություն և մեր խնդիրն է, բոլոր միջազգային խնդիրները գործի դնելով, կասեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեծ հաշվով վերջին 15 տարում Ադրբեջանի քաղաքականության մեջ բան չի փոխվել։ Նա վարում է ագրեսիվ քաղաքանություն, 44-օրյա պատերազմից հետո ավելի է ագրեսիվացել։ Մենք Ադրբեջանի ագրեսիվությունը պետք է օգտագործենք իր դեմ», - ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների.

«Եվ, մենք ի ցույց պետք է դնենք, որ սա հարձակում է ընդդեմ Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անկախության և ժողովրդավարության»։

Փաշինյանն ասաց, թե մասնակցելու է ժողովրդավարության գագաթաժողովին և ի ցույց է դնելու, որ կան ուժեր, որոնք ուզում են տարածաշրջանը վերածել ջունգլիների։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS