TOP նոր
» » » Պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են սահմանային իրավիճակն ու պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությունը

Պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են սահմանային իրավիճակն ու պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությունը

3-12-2021, 08:50 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
3 Դեկտեմբեր 2021, 08:50 - NovostiNK
Պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են սահմանային իրավիճակն ու պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությունը

Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները:

Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմն աջակցում է լարվածության թուլացմանը և խնդիրների խաղաղ կարգավորմանը, ընդգծել ԱՄՆ դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորել այդ ձևաչափով ընթացող գործընթացների շարունակականությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS