TOP նոր
» » » «3+3» ձևաչափի հաջորդ նիստը հնարավոր է կայանա Թուրքիայում

«3+3» ձևաչափի հաջորդ նիստը հնարավոր է կայանա Թուրքիայում

20 Դեկտեմբեր 2021, 09:01 - NovostiNK
«3+3» ձևաչափի հաջորդ նիստը հնարավոր է կայանա Թուրքիայում

Հարավային Կովկասի հարցով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ նիստը հնարավոր է տեղի ունենա Թուրքիայում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր ենք փոխանակել Մոսկվայում տեղի ունեցած «3+2» հարթակի նիստ և վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Ակնկալում ենք հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում և հույս ունենք, որ Վրաստանը նույնպես կմասնակցի դրան»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ «3+3» ձեւաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի փոխարտգործնախարարները։ Վրաստանը չէր մասնակցել «3+3» ձևաչափի աշխատանքներին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS