TOP նոր
» » » Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցում որևէ սահմանափակում չպետք է լինի. Արմեն Գրիգորյան

Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցում որևէ սահմանափակում չպետք է լինի. Արմեն Գրիգորյան

20-01-2022, 15:29 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
20 Հունվար 2022, 15:29 - NovostiNK
Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցում որևէ սահմանափակում չպետք է լինի. Արմեն Գրիգորյան

«Խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը գտնել»,- կառավարության ճեպազրույցների սրահում լրագրողներին հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նկատեց, որ կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

«Կան նաև բազմաթիվ այլ խնդիրներ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ապաշրջափակում, սահմանազատում և սահմանագծում, որոնց լուծմամբ խաղաղության համաձայնագրի հիմքեր կստեղծվեն»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցում որևէ սահմանափակում չպետք է լինի:

Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք համաձայն է «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսի հետ՝ հայտնելով, որ այդ մասին նախորդ օրը ԱԺ հարցուպատասխանի ժամին շատ է խոսվել։

Արմեն Գրիգորյանը նշեց, որ հայկական կողմը շարունակելու է աշխատել, որպեսզի կարողանա համապարփակ խաղաղ համաձայնագիր ձևակերպել։

Լրագրողների պահանջով նա փորձեց հստակեցնել Արցախի հարցում ՀՀ գործող իշխանությունների դիրքորոշումը՝ կրկնելով. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցում որևէ սահմանափակում չպետք է լինի: Հակամարտության լուծումը պետք է գտնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` բանակցությունների միջոցով։ Առանց կարգավիճակի որևէ սահմանափակման։ Բոլոր կետերը մանրամասն ներկայացված են կառավարության ծրագրում»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS