TOP նոր
» » » ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ուղիղ շփումները

ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ուղիղ շփումները

12-04-2022, 09:06 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
12 Ապրիլ 2022, 09:06 - NovostiNK
ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ուղիղ շփումները

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ուղիղ շփումները և փոխգործակցությունը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրում է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո։ Եվրամիությունն աջակցում է անմիջական շփումներին և փոխգործակցությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Երեկ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS