TOP նոր
» » » 3 գլխավոր ուղղությունը, որը պետք է «կարգի բերվեն» իշխանափոխությունից հետո. Տիգրան Աբրահամյան

3 գլխավոր ուղղությունը, որը պետք է «կարգի բերվեն» իշխանափոխությունից հետո. Տիգրան Աբրահամյան

20-04-2022, 09:19 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
3 գլխավոր ուղղությունը, որը պետք է «կարգի բերվեն» իշխանափոխությունից հետո. Տիգրան Աբրահամյան

20 Ապրիլ 2022, 09:19 - NovostiNK
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը թվարկել է 3 գլխավոր ուղղությունը, որը պետք է «կարգի բերվեն» իշխանափոխությունից հետո.

«1. Անվտանգային համակարգ, սա վերաբերվում է ինչպես բանակին, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Ներքին և արտաքին անվտանգային խնդիրները շարունակում են խորացման ու ճահճացման միտումներ դրսևորել, որի դեմն արագ պետք է առնել։

2. Արտաքին քաղաքականություն, միջազգային հանրության և հիմնական դերակատարների համար ընկալելի դառնալու և համահայկական շահերը պատշաճ ձևով ներկայացնելու առաջնահերթություն։
Սա բխում է նաև անվտանգության բաղադրիչն ապահովելու տրամաբանությունից։

3. Կառավարման համակարգի կառուցում/վերակառուցում, արդյունավետ սիստեմի ստեղծում։
Ցանկացած ճգնաժամի պարագայում՝ համավարակից մինչև պատերազմական գործողություններ, արդյունավետ ելքը կախված է կառավարման համակարգը ժամանակին գործի դնելուց և դրա արդյունավետությունից։

Անելիքները հսկայական են՝ վերջը նույնիսկ չի էլ երևում, բայց կարծում եմ, որ պետք է սկսել այս 3 խոշոր ուղղություններից»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS