TOP նոր
» » » Ինչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Պատրուշևը

Ինչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Պատրուշևը

17-06-2022, 09:36 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
17 Հունիս 2022, 09:36 - NovostiNK
Ինչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Պատրուշևը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, ով ժամանել է Երևան ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության շրջանակը ընդլայնելու համար կան բոլոր անհրաժեշտ հնարավորությունները և նախադրյալները:

Երկկողմ համագործակցության շրջանակներում զրուցակիները քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նիկոլայ Պատրուշևը շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական կարևոր գործընկեր պետություն է և Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում։

Արմեն Գրիգորյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքների ընթացքը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS