TOP նոր
» » » Հայ-ադրբեջանական սահմանի դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի շուրջ 400 հոգուց

Հայ-ադրբեջանական սահմանի դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի շուրջ 400 հոգուց

17 Հոկտեմբեր 2022, 10:28 - NovostiNK
Հայ-ադրբեջանական սահմանի դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի շուրջ 400 հոգուց

Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը։

ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հարցին կանդրադառնան Լյուքսեմբուրգում այսօր սպասվող պլանային նիստի ընթացքում։

«Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու մասին։ Նախարարները, ինչպես ակնկալվում է, այդ առաքելությունը կհաստատեն երկուշաբթի», - ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Նշվում է, որ առաքելության վերաբերյալ շատ մանրամասներ չկան, սակայն առաջին փուլում շուրջ 400 դիտորդ կտեղակայվի։

Առաջին դիտորդները սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS