TOP նոր
» » » ՀՀ նախագահը պետական այցով մեկնում է Բուլղարիա

ՀՀ նախագահը պետական այցով մեկնում է Բուլղարիա

17-10-2022, 10:34 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
17 Հոկտեմբեր 2022, 10:34 - NovostiNK
ՀՀ նախագահը պետական այցով մեկնում է Բուլղարիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին պետական այցով կմեկնի Բուլղարիայի Հանրապետություն:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի նախագահը կհանդիպի Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում: Նախագահները հանդիպումների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Պետական այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի, Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդիկովայի, Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ: Նախագահ Խաչատուրյանը Սուրբ Կլիմենտ Օհռիդսկի պետական համալսարանում հանդես կգա դասախոսությամբ։

Հանրապետության նախագահը կհանդիպի նաև Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS