TOP նոր
» » » Հակառակորդի բացած կրակից զոհվել է մեկ, վիրավորվել` երեք զինծառայող

Հակառակորդի բացած կրակից զոհվել է մեկ, վիրավորվել` երեք զինծառայող

22-10-2013, 19:08 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
22 Հոկտեմբեր 2013, 19:08 - NovostiNK
Հակառակորդի բացած կրակից զոհվել է մեկ, վիրավորվել` երեք զինծառայողՀոկտեմբերի 22-ին` ժամը 13-14-ի սահմաններում, Տավուշի մարզում` Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում, հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա:

Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ): Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակին:

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա և հերթական անգամ այս սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա:

Նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր խորին ցավակցությունն է հայտնում շարքային Գարիկ Արտակի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS