TOP նոր
» » » Խոր Վիրապում Գերմանիայի 70-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Խոր Վիրապում Գերմանիայի 70-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

8-05-2019, 10:37 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
8 Մայիս 2019, 10:37 - NovostiNK
Խոր Վիրապում Գերմանիայի 70-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Վեդիի բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխված քաղաքացու մահվան փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, մայիսի 4-ին Վեդիի բժշկական կենտրոնից ստացված ահազանգով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի, 70-ամյա Գյունտեր Կառլ-Հայնց Շմիդտն էր:

Արարատի ոստիկանները պարզել են, որ նա մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Խոր Վիրապ վանական համալիրից: Մահացածը որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS