TOP նոր
» » » Հրկիզել են Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի շտաբներից մեկի պետի ավտոմեքենան ու բնակարանը

Հրկիզել են Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի շտաբներից մեկի պետի ավտոմեքենան ու բնակարանը

8-06-2019, 12:31 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
8 Հունիս 2019, 12:31 - NovostiNK
Հրկիզել են Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի շտաբներից մեկի պետի ավտոմեքենան ու բնակարանը

Այսօր՝ հունիսի 8-ին ժամը 04:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, որը Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ արարքը կատարողը կամ կատարողները, ըստ իր տեղեկությունների, բենզին են լցրել Սարիբեկյանի տան դռան վրա եւ այրել դուռը, կրակը տարածվել է նաեւ տան ներսում, եւ շնորհիվ Վ. Սարիբեկյանի տղայի՝ կրակը տան մեջ շատ վնասներ չի տվել:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ երբ բնակարանի դուռը հրկիզել են, տան ներսում եղել են ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա, ու տուժածի դիմացի հարեւանի եւ տան անդամներից Հարությունի շնորհիվ կրակի տարածումը նախ կանխվել է, ապա մարվել։ Վերջինս ստացել է ձեռքերի այրվածքներ և հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դեպքի վայր է ժամանել նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Այս առիթով նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սա չի տեղավորվում ոչ միայն օրինականության, այլ նաեւ` բարոյականության ու բանականության սահմաններում.

«Զազրելի ոտնձգություն ընտանիքի եւ սեփականության նկատմամբ։ Վստահ եմ՝ իրավապահ մարմինների` կեսգիշերին մեկնարկած գործողությունների արդյունքները շատ չեն ուշանա։ Աբովյանում չի՛ կարող լինել վախի մթնոլորտ եւ անպատժելիության իմիտացիա»․-գրել է մարզպետը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS