TOP նոր
» » » Քարաթափում՝ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին. մոտ 22 ժայռաբեկոր միակողմանի փակել է ճանապարհը

Քարաթափում՝ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին. մոտ 22 ժայռաբեկոր միակողմանի փակել է ճանապարհը

6-07-2019, 13:33 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
Քարաթափում՝ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին. մոտ 22 ժայռաբեկոր միակողմանի փակել է ճանապարհը

6 Հուլիս 2019, 13:33 - NovostiNK
Հուլիսի 6-ին, ժամը 04:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհի 29-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում. մոտ 22 ժայռաբեկոր (2 խմ) ընկել և միակողմանի փակել է (մոտ 1x10 մետր) ավտոճանապարհը:

Փրկարարները հեռացրել են քարերը. ավտոճանապարհը երկկողմանի բացվել է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS