TOP նոր
» » » 13-ամյա աղջկան մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը 800 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակել

13-ամյա աղջկան մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը 800 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակել

23-07-2019, 11:42 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
13-ամյա աղջկան մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը 800 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակել

23 Հուլիս 2019, 11:42 - NovostiNK
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը դռնփակ դատական նիստից հետո բավարարել է քննիչի միջնորդությունը, սակայն 800 հազար դրամ գրավի դիմաց դատարանից ազատ է արձակել Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Ե.-ին, որը կասկածվում է հուլիսի 18-ին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, 13-ամյա Արփինե Գ.-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի էր ենթարկել 13-ամյա Արփինե Գևորգյանին։

Վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել էր։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS