TOP նոր
» » » Ադրբեջանը կրակել է ՀՀ սահմանի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանը կրակել է ՀՀ սահմանի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել

27-07-2019, 12:45 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
Ադրբեջանը կրակել է ՀՀ սահմանի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել

27 Հուլիս 2019, 12:45 - NovostiNK
ՀՀ պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզում, հուլիսի 27-ին ժամը 11.00-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը եւս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը եւ նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,-նշվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS