TOP նոր
» » » Խոսրովի արգելոց տանող ճանապարհին բռնկված հրդեհը մարվել է

Խոսրովի արգելոց տանող ճանապարհին բռնկված հրդեհը մարվել է

26-08-2019, 11:51 Դիտումներ: Պատահարներ, Տեսանյութ
26 Օգոստոս 2019, 11:51 - NovostiNK
Խոսրովի արգելոց տանող ճանապարհին բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մարվել է ժամը 11:08-ին: Այրվել է մոտ 50 հա բուսածածկ տարածք:

Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 24 փրկարար:

Հիշեցնենք, որ ս. թ. օգոստոսի 23-ին, ժամը 12:07-ին հրդեհ էր բռնկվել Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS